ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում
Ավելորդ քաշն ու ճարպակալումը մեծ չարիք են

Առողջության եւ բարձր աշխատունակության պահպանման գործում վճռական նշանակություն ունի մարմնի նորմալ քաշը: Ճարպի ավելցուկը, առավել եւս՝ ճարպակալումը, նպաստում է օրգանիզմում նյութափոխանակության պրոցեսների խանգարմանը, դրա հետեւանքով՝ նաեւ մի շարք հիվանդությունների առաջացմանը:
Նրա բնորոշ նշաններն են ընդհանուր թուլությունը, արագ հոգնելը, սրտի շրջանի ծակոցները, ոտքերի այտուցները եւ այլն: Հաճախ փոփոխություններ են ի հայտ գալիս վեգետատիվ նյարդային համակարգում, քունը խանգարվում է, մարդը քրտնում է, նույնիսկ թեթեւակի լարումներից պուլսն արագանում է, երբեմն առաջանում են ուղեղի արյան շրջանառության խանգարման երեւույթներ եւ այլն: Բժշկական վիճակագրությունը ցույց է տալիս, որ նրա դեպքում ամենից հաճախ ախտահարվում է սիրտ-անոթային համակարգը, դժվարանում է սրտի աշխատանքը, առաջանում հիպերտոնիկ հիվանդություն, աթերոսկլերոզ: Ճարպակալումը հաճախ ուղեկցվում է ստամոքսի, լեղապարկի լեղուղիների քրոնիկական բորբոքումով, շաքարախտով, երիկամների հիվանդությամբ եւ այլն:
Այն նպաստում է նաեւ ներզատական ու սեռական գեղձերի ֆունկցիայի խանգարմանը: Վերջինս տղամարդկանց մոտ հաճախ արտահայտվում է սեռական պոտենցիայի թուլացմամբ, կանանց մոտ` դաշտանային ցիկլի խանգարմամբ: Ճարպակալումով տառապող մարդկանց կյանքի տեւողությունը կրճատվում է 10-12 տարով:
Այս բոլորը վկայում են այն մասին, որ ճարպակալումը վտանգավոր է առողջության համար, եւ անհրաժեշտ է ակտիվորեն պայքարել դրա դեմ: Այժմ, երբ գիտատեխնիկական առաջընթացի շնորհիվ զգալիորեն կրճատվում են օրգանիզմի էներգետիկ ծախսերը, եւ գիրությունը դարձել է սոցիալական չարիք, մարմնի նորմալ քաշի պահպանումը համարվում է առաջնային խնդիր: Դրա համար յուրաքանչյուրը պետք է ինքը հետեւի իր քաշի կարգավորմանը:
Գոյություն ունեն նորմալ քաշի որոշման մի քանի եղանակներ:
Սեռից, տարիքից, հասակից, կազմվածքային առանձնահատկություններից կախված` կազմված են հատուկ աղյուսակներ: Առաջարկված են նաեւ տարբեր բանաձեւեր եւ այլն:
Իհարկե, ոչ մասնագետների համար ամենից մատչելին Բրոկի առաջարկած մեթոդն է: Ըստ այդ աղյուսակի՝ մինչեւ 165 սմ հասակ ունեցողների պարագայում հասակի թվից հանվում է 100, (եթե հասակը 158 է, ուրեմն քաշը պետք է լինի՝ 158-100՝ ստացվում է 58 կգ) այսինքն՝ 166-175 սմ հասակի դեպքում պետք է հանել 105, իսկ 175-ից բարձր հասակի դեպքում` 110: Բազմաթիվ հետազոտությունների տվյալները ցույց են տալիս, որ այս ձեւով հաշվելիս շեղումները կազմում են ընդամենը 10 տոկոս:
Գոյություն ունի ճարպակալման 4 աստիճան: Առաջին աստիճանի ժամանակ իդեալական քաշի համեմատությամբ ավելցուկը պետք է կազմի 15-29, երկրորդի դեպքում`30-49, երրորդի դեպքում` 50-100տոկոս, չորրորդի դեպքում` անցնի 100 տոկոսից: Սակայն պետք է նկատի ունենալ, որ ավելորդ քաշը միշտ չէ ճարպակալման հետեւանք: Երբեմն այն կապված է լինում ֆիզիկական մարզվածության շնորհիվ մկանային մասսայի ավելացման հետ, որը չի կարելի դիտել որպես ախտաբանական երեւույթ:
Ցավալի է, բայց փաստ, որ այժմ ճարպակալումով մարդկանց թիվը բավական մեծ է: Պետք է ասել, որ ճարպակալմանը նպաստող գործոնները բազմաթիվ են: Կարեւոր դեր են խաղում անհատի նյութափոխանակության, ժառանգական-կազմվածքային առանձնահատկությունները, նյարդային, ներզատական համակարգերի գործունեության խանգարումները, սեռը, տարիքը:
Տարիքի հետ զուգընթաց՝ հորմոնային ակտիվությունը նվազում է, գիրացման հակումը` մեծանում: Դա կանանց մոտ ավելի է արտահայտված, քան տղամարդկանց մոտ: Սակայն անհրաժեշտ է նշել, որ ճարպակալման հիմնական պատճառը ֆիզիկական ցածր ակտիվությունն է ու առատ սնունդը: Պահեստային ճարպի ձեւով կուտակվում է ոչ միայն սննդի հետ ընդունած՝ ավելորդ, այլեւ ածխաջրերի ու մասամբ սպիտակուցների ավելցուկից առաջացած ճարպը:
Ահա թե ինչու ավելորդ քաշից խուսափելու գործում վճռական նշանակություն ունի սննդի կարգավորումը. նրա էներգետիկ համարժեքը պետք է համապատասխանի օրգանիզմի էներգետիկ ծախսերին:

Կարդացեք նաև

Ճարպակալման ժամանակ մարդն ավելի մեծ հաճույք է ստանում սննդից, քան նորմալ քաշ ունենալու դեպքում: Դա ստեղծում է արատավոր օղակ, կարծում են գիտնականները: Այովայի Համալսարանում իրականացվել է փորձարկում` 290 կամավորների...


Ավելորդ քաշը խորացնում է փսորիազի ընթացքը, իսկ նիհարելը, հակառակը, թեթեւացնում է այս հիվանդության ախտանշանները եւ զգալիորեն բարելավում հիվանդների կյանքի որակը: Նման արդյունքի են հանգել...


Ասպարտամը քիմիական նյութ է, որն այսօր հաճախ են օգտագործում սննդում եւ «դիետիկ» ըմպելիքում՝ որպես շաքարին փոխարինող: Harvard Medical School-ի գիտնականները պնդում են, որ այն ո՛չ միայն չի...


Ավելորդ քաշը մարդու կյանքը կարճացնում է 3 տարով, իսկ լուրջ ճարպակալումը հանգեցնում է ժամանակից 10 տարի վաղ մահվան: Այս մասին հայտնում են Օքսֆորդի համալսարանի գիտնականները Lancet ամսագրում...


Կանադացի գիտնականները պարզել են ճարպակալման անբուժելի տեսակի պատճառը։ Պարզվում է հիպոթալամուսի նեյրոններում ABHD6 ֆերմենտի անբավարար ակտիվությունն անօգուտ է դարձնում ավելորդ քաշի դեմ...


Բոլորն էլ ցանկանում են արագ և արդյունավետ ազատվել ավելորդ կիլոգրամներից և նիհարել: fithacker կայքը ներկայացնում նիհարելու մի միջոց, որը վերջերս շրջանառվում է համացանցում՝ նիհարողների շրջանում...


Եթե ինքնուրույն չեք կարողանում հրաժարվել ճարպոտ սննդից, ապա օգնության կհասնի AbsorbPlate-ը՝ նիհարելու համար աշխարհում առաջին ափսեն, որը ստիպում է ավելի քիչ ճարպ ուտել: Այս մասին հայտնում է novate.ru-ն...


Ավելորդ քաշ ունեցող մարդկանց մոտ ավելի հաճախ են ընթանում բորբոքային գործընթացներ, այդ թվում նաև` ուղեղի հյուսվածքներում, ինչը, պարզվում Է, կապված Է այն մարդկանց մոտ ինտելեկտի մակարդակի իջեցման հետ...


Beta-LGND2 կոչվող քիմիական նյութի ակտիվացումը Beta (ER-Beta) էսթրոգենային ռեցեպտորների միջոցով կարող է օգնել ճարպակալման եւ նյութափոխանակության հիվանդությունների դեմ պայքարում...


ԱՄՆ-ից հետազոտողները նիհարելու այնպիսի միջոց են մշակել, որի մասին վաղուց երազում էին շատ կանայք. նրանք հասկացել են, թե ինչպես կարելի է նիհարել հենց քնի մեջ: Գիտնականներն ասում են, որ մինչ մարդը քնած է...


Չիկագոյի գիտնականները պարզել են, որ որովայնի շրջանում ճարպային կուտակումները կարող են օգտակար լինել առողջության համար: Հետազոտական խումբը հայտնաբերել է, որ այդ շրջանում գտնվող ճարպային բջիջները...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն